Բաժիններ՝

Սպերցյանի գործակալը մեկնաբանել է «Ինտերի» հետ բանակցությունների մասին լուրերը

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան պատասխանել է Միլանի «Ինտերի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունների մասին տեղեկություններին։

«Ինտերի» հետ բանակցություններ Սպերցյանի շո՞ւրջ. դա ճիշտ չէ։ Մենք չէինք ցանկանա մեկնաբանել ասեկոսեները»,- Պիմենտայի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։

Հիշեցնենք, որ 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս