Բաժիններ՝

Նիդերլանդները Ուկրաինային կմատակարարի 18 F-16 կործանիչ

Նիդերլանդները 18 F-16 կործանիչ կմատակարարի Ուկրաինային: Այս մասին տեղեկացրել է Նիդերլանդների վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ռյուտեն X-ի իր միկրոբլոգում:

«Այսօր ես նախագահ Զելենսկիին տեղեկացրել եմ մեր կառավարության որոշման մասին՝ պատրաստելու նախնական 18 F-16 կործանիչ՝ Ուկրաինա առաքելու համար: F-16-ների մատակարարումը Ուկրաինային ռազմական աջակցության վերաբերյալ պայմանագրերի կարևորագույն տարրերից է»,-նշել է Ռյուտեն:

Նա հավելել է, որ արտահանման թույլտվությունից բացի՝ մինչ առաքումը մի շարք այլ չափանիշներ նույնպես պետք է պահպանվեն, այդ թվում անձնակազմի և ենթակառուցվածքների պահանջները:

«Այս որոշումը հաստատում է Նիդերլանդների անմնացորդ հանձնառությունը՝ տրամադրելու Ուկրաինային այն աջակցությունը, որն անհրաժեշտ է Ռուսաստանի ագրեսիային արձագանքելու համար»,-գրել է Ռյուտեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս