Բաժիններ՝

ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվը հասել է 29-ի

Առաջիկա ընտրություններում ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվն արդեն հասել է 29-ի:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտնել է հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։

Ըստ աղբյուրի՝ ինքնաառաջադրված թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է:

ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն 2024-ի մարտի 15-17-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս