Ես կանգնած եմ քո կողքին, իմ ընկեր. Մխիթարյանը հաջողություն է մաղթել Օզբիլիսին` ՀՖՖ նախագահի ընտրություններում
Հենրիխ Մխիթարյանը աջակցել է Արաս Օզբիլիսին ՀՖՖ նախագահի ընտրություններում։ Ազգային հավաքականի նախկին ավագը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիսի նման բարձրակարգ մարզիկը և անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Համոզված եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս օգուտ կտան մեր երկրում ֆուտբոլի աճին։
Ես կանգնած եմ քո կողքին, իմ ընկեր և մաղթում եմ քեզ հաջողություն»։
Արդեն այսօր ՀՖՖ ղեկավարի ընտրություններն են, առաջադրված է երկու թեկնածու` Արաս Օզբիլիսն ու գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։