2023-ին Թուրքիայում հաստատվել է ավելի քան 6 մլն փախստական
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2023-ի առաջին 11 ամսվա ընթացքում Թուրքիա է այցելել շուրջ 53 մլն մարդ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ նրանցից ավելի քան 46.5 մլն-ը եղել է օտարերկրացի, իսկ 6 մլն 17հզ 102-ը՝ փախստական:
Վերոհիշյալ տվյալների հիման վրա նախարարությունն արձանագրել է 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ այցելուների թվի 10.82 տոկոս աճ:
Նշենք նաև, որ հիշյալ ժամանակահատվածում Թուրքիա ամենից շատ այցելուները եղել են Ռուսաստանից: Նրանց թիվը, 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23.02 տոկոսով, կազմել է 6.083.696 մարդ: