Բաժիններ՝

Ալմաստների, ալյումինե և պնձե արտադրանքների, քիմիկատների ներմուծումը կսահմանափակվի․ ԵՄ խորհուրդը hաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 12-րդ փաթեթը, որը ներառում է ինչպես տնտեսական սահմանափակումներ, այնպես էլ առանձին անհատների և կազմակերպությունների դեմ անհատական պատժամիջոցների ընդլայնված ցանկ՝ ասվում է խորհրդի հրապարակված հայտարարությունում:

Փաթեթում կներառվեն ռուսական ալմաստների ներմուծման սահմանափակումներ, ներմուծման-արտահանման նոր սահմանափակումներ, ներառյալ ալյումինից պատրաստված արտադրանքները, պղնձե մետաղալարերը, քիմիկատները, տեխնոլոգիաները և ծրագրային ապահովման լիցենզիաները։

Բացի դրանից՝ ԵՄ-ն եվրոպական ընկերություններին պարտավորեցրել է գործընկերների հետ պայմանագրերում ամրագրել ՌԴ-ում երկակի նշանակության մի շարք ապրանքների վերարտահանման արգելքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031