Բաժիններ՝

Իսրայելում օդային հարվածների ազդանշաններ են հնչել

Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը «Տելեգրամ»-ի իր ալիքում:

Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում ոչ միայն Գազայի հատվածի հյուսիսում, այլև հարավում։ Իսրայելական գնդակոծությունների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 18 600-ի, վիրավորների թիվը՝ 50 000-ի։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Պատանդներից շուրջ 100-ը 7-օրյա հրադադարի ժամանակ փոխանակվել են Իսրայելում բանտարկված շուրջ 240 պաղեստինցիների հետ։ Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդներից մի քանիսը մահացել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս