Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում․ Վահան Կոստանյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դեկտեմբերի 11-12-ը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը: ՄԱԿ անդամ պետությունները ներկայացրել են իրենց խոստումներն ու հանձնառությունները մարդու իրավունքների և հարակից մի շարք ոլորտներում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է, որ Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում, ջանքեր կգործադրի մարդու իրավունքների կոպիտ խախտումների կանխարգելմանն ուղղված միջազգային մեխանիզմներն ու արձագանքներն ամրապնդելու ուղղությամբ:

Հայաստանի պատվիրակության ղեկավարի կողմից նշվել է նաև, որ քայլեր կձեռնարկվեն մարդու իրավունքների ոլորտում պարտավորությունների իրականացման և հաշվետվողականության ազգային մեխանիզմի ներդրման ուղղությամբ:

Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանը և հիմնարար իրավունքների պաշտպանությանը:

Որպես ապագային միտված հանձնառություններ՝ առանձնացվել են ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև իրավահավասարության մասին օրենքի ընդունումը:

Տեսանյութեր

Լրահոս