Ինչպե՞ս կարող են մարդիկ ապրել Ադրբեջանում՝ այլ երկրի քաղաքացի լինելով․ Ալիև

Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր իրենց տներից հեռանալը Լեռնային Ղարաբաղի հայերի սեփական որոշումն էր։

«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ, ունեն դրա իրավունքը։ Նրանց սեփականությունն ինչպես հարկն է՝ պաշտպանված է։ Բոլոր պատմական և կրոնական օբյեկտները պատշաճ պաշտպանության տակ են։ Վերադառնալու համար նրանք պետք է որոշակի կանոնների հետևեն։ Նրանք, ովքեր կցանկանան մնալ, պետք է ադրբեջանական քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնեն, քանի որ ինչպե՞ս կարող են մարդիկ ապրել Ադրբեջանում՝ այլ երկրի քաղաքացի լինելով։ Կամ նրանք պետք է քաղաքացիություն ունենան, կամ աշխատանքի իրավունք, կամ կեցության իրավունք»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ ինչպես ժամանակին Հայաստանը լքած ադրբեջանցիներն այսօր պետք է քաղաքացիություն կամ աշխատանքի իրավունքն ստանան ՀՀ-ում ապրելու համար, այնպես էլ ԼՂ վերադառնալ ցանկացող հայերը։

«Ինչո՞ւ պետք է այստեղ այլ կերպ լինի», – նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս