Ո՞ւմ է պատրաստվում վերադարձնել Ադրբեջանը. News.am
32 հոգուց բաղկացած ցուցակում, որոնց Ադրբեջանը նախատեսում է վերադարձնել, ներառված են անձինք, ովքեր Ադրբեջանի կողմից գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները,փոխանցում է news.am-ը
Նույն ցուցակում ընդգրկված է 6 մարդ, որոնց Ադրբեջանը տարբեր ժամանակներում գերել է Հայաստանի հետ սահմանին։
Ցուցակում չկան Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Վագիֆ Խաչատուրյանը, Ալյոշա Խոսրովյանը, ինչպես նաև Արցախի ղեկավարները, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ովքեր շինծու գործերով դատապարտվել են։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարության համաձայն, բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։
Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինվորականների։ Հայաստանն, իր հերթին, ազատ է արձակում երկու ադրբեջանցի զինծառայողի։