Փորձել են իմ գործունեությունը ճնշել, եղել է մեկ զանգ. Հայկուհի Հարությունյան

Այսօր խորհրդարանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե Հայաստանում կոռուպցիա չլիներ, ապա չէր ձևավորվի հակակոռուպցիոն ռազմավարություն, կոռուպցիայի դեմ պայքար չէր տարվի։

Հարցին՝ իշխանության ներկայացուցիչները փորձում են թաքցնել իրենց եկամուտը, սակայն հակակոռուպցիոն հանձնաժողովն անմիջապես արձագանքում է դրան, գուցե սա՞ էր պատճառը, որ այսօր իշխանական պատգամավորների խոսքի տոնայնությունը խիստ էր, Հայկուհի Հարությունյանը պատասխանեց.

«Պետք է նորից կրկնեմ՝ ես ապաքաղաքական և բոլոր առումներով չեզոք գործունեություն ծավալած անձ եմ։ Գործողությունները, որոնց վերագրելիությունը փորձ է արվում ինձ տրամադրել՝ ինձ համար ընդունելի չէ։ Եթե որոշումները կայացրած լինեի առնվազն ի պաշտոնե նման սկզբունքով, ապա նույն ընդդիմության, օրինակ, Արմեն Չարչյանի անհամատեղելիության վարույթ գոյություն չէր ունենա, Թագուհի Թովմասյանի հայտարարագրի վերլուծության արդյունքները պարզաբանման չէր ուղարկվի։ Երբևէ այլ ստանդարտներով, տարբերակված մոտեցման որևէ մեկը չի արժանացել»,- նշեց  Հայկուհի Հարությունյանը։

Հաջորդ հարցին՝ իշխանությունների կողմից իր վրա ճնշում եղե՞լ է, Հ. Հարությունյանը պատասխանեց, որ որոշակի վարքագիծ դրսևորվել է, բայց դա անմիջապես կանխվել է։

Կարդացեք նաև

«Գործադիրի հետ հանդիպման ժամանակ ասել եմ այդ մասին։ Դա Սովետական Միությունում տարածված այդ զանգի ձևն էր, որն այլևս չի եղել»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս