«Պոլի փայտ լինի՝ մերը լինի. այս սկզբունքով են առաջնորդվում։ ՔՊ-ն անգամ դռնապաններին է իրեն հավատարիմներին նշանակում, նշանակում է մարդկանց, որոնք իրենցից տարբերվող կարծիք չեն կարող ունենալ։ Լուրեր եմ ստանում, որ մարզերում բռնաճնշումները հասել են աբսուրդային մակարդակի նաև դպրոցներում, մանկապարտեզներում,- ասաց Դանիելյանը՝ հիշեցնելով՝ բռնաճնշումների մասին են փաստում նաև, երբ ՏԻՄ ընտրություններում ոչ իշխանական թեկնածուներին զգուշացվել է՝ իրենց հարազատների, բարեկամների նկատմամբ պատիժներ կլինեն։
Այսօր խորհրդարանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե Հայաստանում կոռուպցիա չլիներ, ապա չէր ձևավորվի հակակոռուպցիոն ռազմավարություն, կոռուպցիայի դեմ պայքար չէր տարվի։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերում են այս կամ այն պաշտոնյայի ընտանիքին պատկանող բիզնեսների և պետական համակարգի միջև կնքված տարբեր պայմանագրերին՝ պարզելու, թե որքանով է պաշտոնյայի գործունեությունն ազդել տվյալ պայմանագրի կնքման գործընթացի վրա. այդ գործընթացը տեղի է ունեցել կոնկրետ պաշտոնյայի անձով պայմանավորվա՞ծ, թե՞ առկա են այլ գործոններ: