Բաժիններ՝

Լարսում սահմանափակումներ կան

Լարս տանող ճանապարհին երթևեկության սահմանափակումներ կան: Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ ձյան և բքի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Ըստ տեղեկության՝ նշված ճանապարհահատվածում այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի՝ միայն ձնահոսքի թունելներով»,- հայտնում են դեպարտամենտից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031