Comex բորսայում ոսկու արժեքը պատմական առավելագույնի է հասել

Նյույորքյան Comex բորսայում սակարկությունների ընթացքում ոսկին պատմության մեջ առաջին անգամ վաճառվում է մեկ տրուական ունցիայի դիմաց 2100 դոլարից բարձր գնով, հետևում է առևտրային հարթակի տվյալներից:

Երևանի ժամանակով ժամը 09:33-ի դրությամբ թանկարժեք մետաղի գինը նախորդ օրվա փակման մակարդակի համեմատությամբ աճել է 0,09 %-ով՝ մեկ տրուական ունցիայի դիմաց կազմելով 2107,1 դոլար։

Երևանի ժամանակով ժամը 09:55-ին ոսկու արժեքն արագացրել է աճը․ մետաղը վաճառվում էր մեկ տրուական ունցիայի դիմաց 2107,7 դոլարի (+0,11%) մակարդակում։

Դեկտեմբերի 3-ին սակարկությունների փակման ժամանակ մետաղի գինը կազմել էր մեկ տրուական ունցիայի դիմաց 2105,3 դոլար:

Տեսանյութեր

Լրահոս