Բաժիններ՝

Հագարացի կնոջ բժշկումը

Մի հագարացու կին տառապում էր կրծքավանդակի սարսափելի ցավերից և բժիշկների առաջարկած միջոցները ոչ մի օգուտ չէին տալիս: Եվ ամուսինը նրան խղճալով՝ նստեցրեց ձիու վրա ու տարավ կանանց քրիստոնեական մենաստան, որը հայտնի էր այնտեղի օրհնված ջրի հրաշալի բուժիչ հատկություններով:

Այն օրը հորդառատ անձրև էր եկել և ողողել-տարել էր ճանապարհը, ուստի, նրանք միայն գիշերը հասան մենաստան, երբ միանձնուհիներն արդեն պատրաստվում էին քնելու:

Պահակը դարպասը չբացեց ճամփորդների առջև, բայց նրանց հաջողվեց համոզել նրան իրենց կուժը օրհնված ջուր լցնել: Սակայն, պահակը մտածեց, որ անհավատի համար միևնույն է, թե ինչ ջուր կլինի, և կուժը մոտակա ջրափոսի ջրով լցրեց:

Բայց հաջորդ օրը հագարացին մի եզ նվիրեց մենաստանին՝ ի նշան երախտագիտության՝ իր կնոջ բժշկման համար, և ամոթահար պահակը պատմեց քույրերին հրաշքի մասին, որ կատարվել էր հագարացու հավատի չափով, և ապաշխարեց ու թողություն խնդրեց Աստծուց իր խստասրտության ու  մեծամտության համար:

Կարդացեք նաև

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս