Սոչի թռչող 7 ինքնաթիռ եղանակային վատ պայմանների պատճառով ուղևորվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Վատ եղանակի պատճառով Սոչիի օդանավակայանը մի քանի ինքնաթիռ չի ընդունել, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Սոչիի օդանավակայանը գործում է փաստացի եղանակային պայմաններին համապատասխան։ Ներկայումս յոթ ինքնաթիռների հրամանատարները որոշել են մեկնել այլընտրանքային օդանավակայաններ՝ թռիչքների ժամանակ ուղևորների անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավիաընկերությունները յուրաքանչյուր չվերթի ուղևորներին տեղեկացնում են մեկնման ժամի փոփոխության մասին:
«Ինքնաթիռների այլընտրանքային օդանավակայաններում գտնվելու տևողությունը կախված կլինի եղանակային իրավիճակից», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ուղևորներին խնդրում են նախօրոք մեկնել օդանավակայան և վերահսկել մեկնման ժամը օդանավակայանի aer.aero կայքի առցանց վահանակի վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 25-27-ը Սոչիում սպասվում են պտտահողմեր, անձրևներ, ամպրոպներ և ուժեղ քամիներ։