Մենք լիարժեք պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Փաշինյանը՝ Աբխազիան օկուպացված ճանաչելու մասին

Մենք լիարժեք եւ միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ժողովրդավարությունը, պետականությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց  Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ճանաչել Աբխազիան եւ Օսիան որպես օկուպացված տարածքներ:

«ՄԱԿ-ում մինչեւ 2019 թվականը եւ դրանից հետո Հայաստանի քվեարկությունները շատ տեսանելի եւ որոշակի տարբերություններ են արձանագրել, ինչի կապակցությամբ մեր եղբայրական պետության՝ Վրաստանի ներկայացուցիչները իրենց գոհունակությունն են արտահայտել»,-ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս