Բաժիններ՝

Նախնական տեղեկություններով` ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով զոհ կա

Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Երևանի պետական համալսարանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Նշվում է, որ լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Infocom-ի փոխանցմամբ էլ հրդեհ է բռնկվել ԵՊՀ մասնաշենքերից մեկում, որտեղ գտնվում են Քիմիայի, Աշխարհագրության ֆակուլտետները, Ֆարմացիայի ինստիտուտը։ Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության 3-4 մեքենա, ինչպես նաև Շտապ օգնությունը։

Ըստ Shamshyan.com-ի ԵՊՀ-ի լսարաններից մեկում է հրդեհ բռնկվել: Դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնաբերվել է 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս