«Ընտրյալ մարմնի հայտնությունը» ժողովրդին․ Հակոբ Ճաղարյան
Ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նոր Կոմայգու մոտակայքում ներկա գտնվեցի «ընտրյալի անցումը» բազմաակտ ներկայացմանը
Առաջին ակտում պարալիզացվումա քաղաքի կենտրոնը սկսած Բաղրամյան պողոտայից, Պռոշյան-Պարոնյան…մինչև Կրկես (!)
Երկրորդ ակտում ընտրյալ մարմնի տեղափոխման ողջ մարշրուտով սառեցվումա երթևեկությունը բոլոր ուղղություններով
Երրորդ ակտում տեղափոխման ուղղությամբ փողոցում հայտնվում են ոստիկանական մեքենաներ, փակվում են հետիոտնային անցումները, եթե կանգ առած մեքենայում մարդ կա` կողքը հայտնվում են քաղաքացիական համազգեստով, իր իսկությունը հմուտ դիմակավորած «պատահական անցորդներ», որոնք հետագայում, շարասյան անցնելուց հետո, հանկարծ հիշում են, որ շտապ գործեր ունեն, արագ նստում են մոտակայքում, երկրորդ շարքում կայանած մեքենան ու արագ հեռանում.
Հաջորդ ակտը սկսվումա ոստիկանական ջիփերի շքերթով:
Հաջորդ ակտը`
Դրան հետևումա սև ջիփերի շքերթը,
հետո միկրոավտոբուսների…
Ակտ վերջին`
Շքերթը սահմանափակում է արդեն խորը «վերափոխված» ոստիկանական մեքենաների շարասյունը…
Ու էս ամենը ոստիկանական սիրենաների ականջ շոյող մեղեդու ներքո…
Որից հետո հանդիսատեսին թույլ է տրվում շնչել
Բա՞՞՞ … կեցցե՜ թավշյա ուսապարկերի քայլառաստությունը
Ուռռա, տավարիշչի»։