Ում է պետք Խաչատուրովի՝ կալանքի տակ մնալը
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատական համակարգի պերճանքն ու թշվառությունը…
2 օր առաջ ստացել ենք Գրիգորի #Խաչատուրով-ին կալանքի տակ պահելու 15.05.2023թ-ի որոշման դեմ ներկայացված բողոքի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 20.09.2023թ-ին կայացված որոշումը /այո, այո դուք չեք սխալվում, բողոքը ներկայացվել է մայիսին, որոշումը կայացվել է սեպտեմբերի 20-ին, իսկ պաշտպանության կողմին է տրամադրվել նոյեմբերին, ինչով կրկին անգամ խախտվել է Խաչատուրովի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը/…
Եթե կարճ ամփոփենք Վերաքննիչ դատարանի որոշումը, ապա վերջինս արձանագրել է, որ Խաչատուրովին անհիմն են մեղադրում «փողերի լվացման» մեջ, սակայն վերջինս պետք է մնա կալանքի տակ, քանի որ «այդպես է պետք» /հետաքրքիր է ու՞մ է պետք/ կամ կարող եք լրացնել սեփական դատողություններով։
Չորեքշաբթի օրը՝ 15.11.2023թ-ին ժամը 15․00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվելու է Գրիգորի Խաչատուրովի «գործի» քննությունը և անպայման քննարկման առարկա է դարձվելու առանց «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» կալանքի տակ գտնվելու իրավաչափության հարցը…
Հ. Գ. Արդեն 4 օր է, ինչ ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում է գտնվում 04.10.2023թ-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, սակայն ՀՀ դատական դեպարտամենտի տելեգրամյան օպերատիվ ալիքը չի հայտնում գործի չմակագրման պատճառները /դե երևի կրկին այդպես է պետք է/…»։