Նեթանյահուն նշել է Գազայում հրադադարի պայմանները
Գազայի հատվածում համատարած և տևական զինադադարը հնարավոր է միայն պաղեստինցիների կողմից պատանդների ազատ արձակման դիմաց։
CNN-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Միակ հրադադարը, որը մենք կցանկանայինք դիտարկել, պետք է ներառի մեր պատանդների ազատ արձակումը», – ասաց նա:
Միաժամանակ Նեթանյահուն չի բացառել «մարդասիրական դադարների» շարունակությունը՝ մի քանի ժամով, սահմանափակ տարածքում, կոնկրետ նպատակներով։