Հայաստանում ծնունդերն ավելի քան 8700-ով գերազանցել են մահերի ցուցանիշին

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 26 հազար 882 ծնունդ է գրանցվել։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մահերի ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 18 հազար 107։

Այս տարվա 9-ը ամիսների ընթացքում հանրապետությունում ամուսնության 12 հազար 19 դեպք է գրանցվել, իսկ ամուսնալուծության՝ 3 հազար 363։

Սահմանային անցակետերով իրականացված գրանցումների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն մուտք գործած մարդկանց թիվը 3 միլիոն 671 հազար 691 է, իսկ ելքերի ցուցանիշը կազմում է 3 մլն 682 հազար 325։

Տեսանյութեր

Լրահոս