Բաժիններ՝

Եվրամիությունը 50 միլիոն եվրոյի լրացուցիչ մարդասիրական օգնություն կհատկացնի Գազայի բնակչությանը

Եվրամիությունը ևս 50 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Գազայի բնակչությանը, որը տուժում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության պատճառով։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մենք կհատկացնենք լրացուցիչ 50 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն: Հոկտեմբերի 27-ին մենք 40 միլիոն եվրոյի պայմանագիր կկնքենք ՄԱԿ-ի գործակալությունների հետ: Եվս 10 միլիոն եվրո կհատկացվի Եգիպտոսի տարածքով երկու չվերթներով մարդասիրական օգնություն հասցնելու համար,- ասել է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարը հիշեցրել է, որ հակամարտության սրման սկզբից ի վեր ԵՄ-ն արդեն 75 մլն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել Գազայի բնակչությանը, ինչպես նաև 56 տոննա օգնություն հասցրել է Եգիպտոսի տարածքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս