Բաժիններ՝

Ճապոնիայի մի քաղաքացի գնացել է ոստիկանության կենտրոնական բաժին ու հայտնել, որ իր պայուսակը գողացել են. հաղորդումը չեն վերցրել, քանի որ թարգմանիչ չունեն

Դանիել Իոաննիսյանը գրում է. «Ուրեմն այսօր Ճապոնիայի մի քաղաքացի գնացել է ոստիկանության կենտրոնական բաժին ու հայտնել, որ իր պայուսակը գողացել են։

Բաժնի աշխատողները ասել են, որ հաղորդում չեն կարող վերցնել, քանի որ թարգմանիչ (նույնիսկ անգլերենի) չունեն ու չեն կարող կանչել։

Ճապոնացին իր հետ բերել էր թարգմանիչ, բայց ոստիկանությունից, ի հակառակ օրենքի, միևնույնն է չեն ընդունում հաղորդումը։

Մի խոսքով, հայրենի ոստիկանները անում են ամենը, որ էս քաղաքացուն ճանապարհեն, ինչը իրենց մոտ բարեհաջող ստացվում է։

Նման մի բան էլ եղավ հարևանիս հետ, երբ սրանից մի 10 օր առաջ ոստիկանները հրաժարվում էին վերցնեին (ցրում էին) բնակարանային գողության մասին հաղորդումը, երբ մտածում էին, որ դա չբացահայտվող է։

Աշխարհի ամենաապահով երկիր դառնալու համար, ըստ ՆԳ անախարարի, պետք է ոչ թե հանցավորության դեմ պայքարել, այլ հանցավորության փաստը կոծկել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս