 
                        Վերջին տարիներին Լիտվայի հետ երկկողմ հարաբերություններում նշանակալի առաջընթաց է գրանցվել. Ռուբինյան
 
                                    ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլ Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ-ի հայտնում են, որ ողջունելով հյուրերին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-լիտվական միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նշանակալի առաջընթաց է գրանցվել:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        