Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակել է հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ. տուժածներ չկան

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 5-ին ժամը 13:50-ի սահմաններում կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, նշելով, որ տուժածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս