Բաժիններ՝

Կինը նիհարել է 30 կիլոգրամով՝ չհրաժարվելով շոկոլադից

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Շեպպարտոն քաղաքից մի կին, ով կշռում էր 95 կիլոգրամ, կորցրել է իր քաշի մեկ երրորդը՝ չհրաժարվելով շոկոլադից: Նա News.com.au-ի հետ զրույցում կիսվել է իր փորձով։

26-ամյա Էմմա Ֆրենսիս Գուդը նիհարելու իր ճանապարհը սկսել է 2020 թվականի հոկտեմբերին: COVID-19 համաճարակի ժամանակ կինը հղիության ընթացքում գիրացել է 30 կիլոգրամով։ Հայտնվելով հարկադիր մեկուսացման մեջ՝ նա քիչ է շարժվել և շատ կալորիականությամբ մթերքներ, շոկոլադ և քաղցրավենիք կերել:

«Հղիության ընթացքում ես դիետա չեմ պահել կամ սահմանափակել սննդի ընդունումը»,- ասել է ավստրալացին։

Ծննդաբերությունից հետո Գուդը կշռում էր 95 կիլոգրամ, բայց փորձում էր չքննադատել իրեն դրա համար, թեև խոստովանել է, որ ավելորդ քաշն ազդել է իր մտավոր և ֆիզիկական բարեկեցության վրա։ Մի քանի շաբաթ անց նա պատրաստ էր հետ բերել «հին Էմմային»։ Կնոջ խոսքով՝ ինքը սկսել է պարզ վարժություններից ու մանկասայլակով տան շուրջը երկար զբոսանքներից։

«Տղաս ծնվել է համաճարակի ժամանակ, ուստի մարզասրահները դեռ փակ էին։ Ես հաճախ նրան կապում էի ինձանից և տնային գործեր անում»,- ըստ shantnews-ի՝ պատմել է Գուդը:

Նաև երիտասարդ մայրը աստիճանաբար հարմարեցրել է իր սննդակարգը։ Նա որոշել է ուտել ցածր յուղայնությամբ, բարձր սպիտակուցներով մթերք, որպեսզի օգնի իրեն ավելի երկար կուշտ զգալ: Միաժամանակ նա իրեն թույլ է տվել չափավոր քանակությամբ ուտել շոկոլադ, աղանդեր և սիրելի ուտելիքներ։ Կենսակերպի այս աննշան փոփոխությունների շնորհիվ նա կարողացել է նիհարել 30 կիլոգրամով, վերականգնել մկանային տոնուսը և բարելավել իր առողջությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս