Վրացական գինու արտահանումը դեռևս կախված է ռուսական շուկայից
«Transparency International-Վրաստան» հասարակական կազմակերպության հետազոտության համաձայն՝ այս տարվա առաջին 6 ամիսներին վրացական ապրանքների արտահանումը Ռուսաստան աճել է 34 տոկոսով: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ներմուծման առումով, ըստ հետազոտության արդյունքների, 6 ամսում ամենաշատը 75%-ով ավելացել է նավթամթերքի ներմուծումը Ռուսաստանից։
«2023 թվականի հունվար-հունիսին Վրաստանից արտահանումը Ռուսաստան աճել է 34 տոկոսով և կազմել 344 մլն դոլար։ Թեթև մարդատար մեքենաների վերաարտահանումն աճել է 38 մլն դոլարով (275 տոկոսով)։
Վրացական գինու արտահանումը շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական շուկայից։ 2023 թվականի 6 ամսում գինու արտահանումը Ռուսաստան աճել է 41 տոկոսով և կազմել 82 մլն դոլար»,- ասված է զեկույցում։