ՌԴ խաղաղապահներն ավելի քան 50 տոննա հումանիտար օգնություն են տեղափոխել Ստեփանակերտ

Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 826 խաղաղ բնակիչ կա։

Ռուսական խաղաղապահ զորախմբի բեռնատար տրանսպորտով ավելի քան 50 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխվել Ստեփանակերտ։ Այս մասն հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` արկղերում եղել է սննդամթերք, հիգիենայի պարագաներ (առաջին անհրաժեշտության իրեր):


Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 826 խաղաղ բնակիչ կա, որոնցից 440 երեխաներ են։ Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է փոխգործակցել Բաքվի և Ստեփանակերտի հետ` արյունահեղության կանխման, խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման և անվտանգության ապահովման, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովման նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս