Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման հարցերով զբաղվելու համար Արցախում աշխատանքային խումբ է ստեղծվել
Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման հետ կապված հարցերով զբաղվում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության գլխավոր մասնաշենքում (Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54) տեղակայված աշխատանքային խումբը:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև հեռախոսահամար (047) 94-28-57 ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում սկսեց, ինչի հետևանքով վերջին տվյալներով հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք՝ այդ թվում երեխաներ