ՊՂԾՎԱԾ ՏՈՆ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ինձ զանգահարեց իմ մտերիմներից մեկը, շնորհավորելու Անկախության տոնը։ Ներեցեք, բայց ես ամենաթունդ հայհոյանքը տվեցի այս տոն կոչվածին։

Ի՞նչ տոն, փաստորեն անկախությունը դարձավ հայ ժողովրդի համար իսկական պատուհաս։

Այդ առիթով ես արդեն արտահայտվել եմ։ Սակայն այն, ինչ շարունակվում է կատարվել՝ աներևակայելի մղձավանջ է։

Հիմարի նման երազում էինք Հայաստանի անկախության մասին։ Երբ ընկերներով հավաքվում էինք, հուզված երգում էինք «Մեր հայրենիքը»։ Նույնիսկ հեռավոր Կարելիայում, ուսանողական պրակտիկայի ժամանակ, 1975թ․, մեր վրանի ծայրին ես ու իմ ընկեր Մայիս Վանոյանը տեղադրեցինք հայոց եռագույնը։ Եվ ո՞վ կսպասեր, որ անկախության սերունդը կապականի ամեն սրբություն՝ Արցախ, հայրենիք, անկախություն։

Կարդացեք նաև

Հազար անգամ ճիշտ էր մեր ընտանիքի բարեկամներից Թորգոմ Գևորգյանը, Ջեմալ փաշային շանսատակ անող Արտաշես Գևորգյանի եղբայրը։ Նա տեսել էր ամեն ինչ՝ ցեղասպանություն, Առաջին Հանրապետություն, Հայաստանի խորհրդայնացում, ստալինյան բռնաճնշումներ։ Եվ երբ մեր տանը զրուցում էինք և քննադատում Սովետն ու երազում անկախության մասին, Թորգոմ Գևորգյանն ասում էր․ «Սուուս, Հայաստանը երբեք այսքան լավ և ապահով չի եղել։ Հանգիստ մնացեք»։ Վիճում, կռվում էինք նրա հետ։

Եվ ահա․․․ անկախություն։ Եվ այս 32 տարիներին մսխեցինք ամեն ինչ՝ կրթություն, գիտություն, արվեստ, մշակույթ և վերջապես՝ հայրենիք։

Անկախության սերնդի վառ ներկայացուցիչները երիտքպականներն են՝ իրենց գարշապետի գլխավորությամբ։ Դրանք չունեն ոչ մի սրբություն։ Հանուն փողի և վայելքների դավաճանապետը բառի բուն իմաստով վաճառեց Արցախ հայրենիքը, կազմակերպելով հերթական ցեղասպանությունը։

Չգիտեմ, այս օրն ինձ համար ոչ թե տոնական, այլ սգո օր է։

Ավետիք Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս