Երևանի ավագանու ընտրություններ․ ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 21,36%-ը

Երևանի ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 824․250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 176․027 ընտրող կամ 21,36 տոկոսը։

Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արյուսակ Տերչանյանը։

«Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 176 հազար 027 ընտրող կամ 21,36 տոկոսը»,- ասաց Տերչանյանը։

Տեսանյութեր

Լրահոս