ԵՄ-ն Կիպրոսի թուրքերին 31․7 մլն եվրո աջակցություն կտրամադրի

Եվրոպական միության (ԵՄ) հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հաստատվել է Կիպրոսի թուրքական համայնքի 2023 թվականի ծրագիրը, ըստ որի Կիպրոսի թուրքերին կտրամադրվի ընդհանուր առմամբ 31․7 մլն եվրո աջակցություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այն ուղղված է Կիպրոս կղզու վերամիավորմանը նպաստելուն։ Հատկապես շեշտվել է, որ օժանդակության ծրագրերում կխրախուսվեն էներգիաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ծրագրերը։ Հայտարարության մեջ նշվում է, որ 2006-2023թթ. ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում ընդհանուր առմամբ տրամադրվել է 688մլն եվրո գումար։

Կիպրոս կղզու վերամիավորման համատեքստում նշվել է, որ Կիպրոսի թուրքերը կգործեն ԵՄ ստանդարտներին համապատասխան և կաջակցեն Կանաչ գծի (Կիպրոսում ապառազմականացված ՄԱԿ-ի բուֆերային գոտի) երկայնքով առևտրին։

Ինչպես նաև տեղական բիզնեսին կտրամդրվեն հատուկ տեխնիկական աջակցություն և դրամաշնորհներ, կաջակցեն մասնագիտական կրթությանը, զբաղվածության աճին և կհեշտացվի աշխատուժի շարժունակությունը։

Կշարունակվի ֆինանսավորումը Կիպրոսի մշակութային ժառանգության տեխնիկական կոմիտեին, ինչպես նաև ակադեմիական կրթաթոշակային ծրագրերին։

Տեսանյութեր

Լրահոս