Թուրքիայի ֆինանսավարկային վարկանիշը միջին մակարդակում է
«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության գլխավոր տնօրեն Էրիչ Արիսպե Մորալեսն անդրադարձել է Թուրքիայի դրամավարկային քաղաքականությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես խոսքը ֆինանսական քաղաքականության համատեքստում կայացված այն որոշման մասին է, որը պետք է նպաստեր երկու տարի անց վարկային ինդեքսը բացասականից կայուն վիճակի հասցնելուն:
Մորալեսը, նշելով, որ Թուրքիայի վարկանիշը «B» (միջին) մակարդակում է, ասել է հետևյալը. «Հիմնական շարժիչ ուժը կապված է ֆինանսական քաղաքականության հետ: Մենք դեռևս չենք դիտարկել, որ քաղաքականությունն ուղղվել է դեպի պայմանական ճանապարհը»:
Բացի այդ գործակալության տնօրենը նշել է, որ օգնել է Թուրքիային ֆինանսական քաղաքականության մեջ փոփոխություններում առկա անհստակությունները նվազեցնելու հարցում:
Խոսվել է նաև այս համատեքստում ֆինանսավարկային համակարգի վարկանիշի բարձրացման և ներդրումներ կատարելու կարողունակությանը հասնելու նպատակով անհրաժեշտ քայլերի մասին:
«Մենք նշեցինք, որ (ֆինանսական) քաղաքականության փոփոխության արդյունքում վարկային ճնշումնեը թուլացել են, բացի այդ գիտենք նաև, որ մակրոտնտեսական (թեզերի ամբողջական համակարգ, որը վերաբերում է տնտեսությանը) և արտաքին ֆինանսական մարտահրավերները մնում են կարևոր: Խնդրո առարկան օգոստոսին 59 տոկոսի հասնող ինֆլացիան (գնաճ) է: Մենք չենք դիտարկում այն, որ ընթացիկ հաշվի սղությունը (դեֆիցիտը) կշարունակի պահպանվել: Դիտարկելու ենք միջազգային պահուստները (ռեզերվները): Այս ոլորտում որպես արդյունք հստակորեն արձանագրում ենք այն առաջընթացը, որի շնորհիվ արտարժույթը կարողանում է ձևավորվել ավելի ազատ ընթացակարգով»:
Մորալեսը փորձել է ներկայացնել նաև հնարավոր տնտեսական աճը Թուրքիայում գալիք տարիների ընթացքում:
«Կարծում ենք, որ այս տարի (2023) տնտեսական աճը կկազմի մոտավորապես 4.3 տոկոս: Գալիք տարի (2024) եթե քաղաքականությունը պահպանվի, իսկ խիստ ֆինանսավարկային միջավայրը և բարձր տոկոսները շարունակեն մնալ օրակարգում, կարծում ենք, որ կտատանվի 3 տոկոսի սահմաններում: 2025-ին էլ տնտեսական աճը կրկին պահպանելով՝ կհասնի 3.4 տոկոսի»:
Նշենք, որ 2023-ին, նույն գործակալության տվյալների համաձայն՝ ՀՀ ֆինանսավարկային վարկանիշը «BB-» է, որը ենթադրում է վարկանիշի կայուն մակարդակը: