Գլխավոր բանտապետի հարցը՝ ընտրություններից հետո. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները որոշել են Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական ծառայության պետի նշանակման հարցը լուծել քաղաքապետի ընտրություններից հետո։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ քաղաքական իշխանությունները քննարկել են, որ ընտրություններից հետո, երբ նախարար Գրիգոր Մինասյանն էլ ազատվի պաշտոնից, հետո նոր նախարարի հետ միասին կնշանակեն նաեւ նոր ՔԿ ծառայության պետ։
Իսկ մինչ այդ բանտապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված Ամբակում Գրիգորյանը, որ ՔԿ ծառայության նախկին պետ Սերգեյ Ատոմյանի առաջին տեղակալն էր»: