Աջափնյակում 3 բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 3 բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
ՔՏՀԱ հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկակական հետազոտություններ են իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկում, Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում գործող բենզալցակայաններում։
«Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ է կայացրել։
Տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանների գործունեությունը փաստացի դադարեցվել է, և դրանք ապամոնտաժվել են։