Հնդկաձավարով կոտլետներ
Բաղադրիչներ`
• հնդկաձավար- 1 բաժակ
• աղացած հավի- միս 450 գ
• աղացած տավարի միս- 450 գ
• 1 գլուխ սոխ, խորանարդիկների կտրատած
• գազար- 2 հատ, քերած
• ձու- 2 հատ
• սև պղպեղ 1 թ/գ
• կարմիր քաղցր պղպեղ
• աղ
• ձեթ- 2 ճ/գ
Պատրաստման եղանակը`
Հնդկաձավարը եփել։ Գազարն ու սոխը տապակել ձեթով։ Հնդկաձավարը, ձուն, տապակած սոխն ու գազարը բլենդերով հարել։ Ավելացնել համեմունքները և աղացած մսերը։ Լավ խառնել։
Կոտլետները տապակել, այնուհետև դնել ջեռոցը, եփել 30 րոպե՝ 175°-ում, մատուցել տաք վիճակում։