Նոր երթուղու փոփոխությունը ստորագրված է 3 ղեկավարների կողմից. Արայիկ Հարությունյանը արձագանքեց Փաշինյանի մեղադրանքներին

Լաչինի միջանցքին փոխարինող երթուղու առումով ՀՀ-ի, Արցախի եւ Ադրբեջանի կողմից կար ընդհանուր հասկացողություն եւ բոլորն ընդունել են այն: Այս մասին այսօր՝ Արցախի Հանրային ՀԸ-ը տված բացառիկ հարցազրույցում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով Փաշինյանի այն մեղադրանքին, որ Լաչինի միջացքով երթուղու փոփոխությունը Ստեփանակերտը կատարել է ինքնուրույն նույնիսկ փաստի առաջ է կանգնացել ՀՀ իշխանություններին:

«Առաջին փուլում քննարկվում էր՝ երթուղին որտեղով պետք է ընթանա, Ադրբեջանն ուներ իր առաջարկությունը, Ռուսաստանն ուներ իր առաջարկությունը, բայց վերջում ընդունվեց մեր առաջարկությունը, հենց այս երթուղու ընտրությունը եղել է պահպանել մեր գյուղերը՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, եւ ընդունեինք այն ճանապարհը, ապա կկորցնեինք այդ գյուղերը եւ բազմաթիվ այլ հիմնավորումներ ունենք, թե ինչու էր հենց այս երթուղին, այսինքն ընդունվեց Ղարաբաղի առաջարկությունը եւ դա վերջում ընդունեց եւ ՀՀ-ն եւ ՌԴ-ն եւ Ադրբեջանը: Եւ Հայաստանը մինչ այդ մրցույթ էր հայտարարել, նախագծային աշխատանքներ էր իրականացրել մինչ այդ, այսինքն երթուղու առումով բոլորի կողմից կար ընդհանուր հասկացողություն եւ բոլորն ընդունել են»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ժամկետի առումով գնում էին բանակցություններ, որ պետք է լրացուցիչ համաձայնագիր ստորագրվեր, բայց չստորագրվեց, բայց ինքը ունի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի նամակը, որ օգոստոսի 5-ին ՌԴ խաղաղապահները ստիպված են լինելու թողնել նախկին ճանապարհը եւ տեղափոխել իրենց հենակետերը նոր երթուղի:

«Դա ԼՂԻՄ-ի տարածքում էր, ինչու եմ ԼՂԻՄ ձեւակերպում, որովհետեւ ԼՂԻՄ-ի տարածքում ռուս խաղաղապահները այլ կարգավիճակով էին, իսկ միջանցքի տարածում այլ կարգավիճակում էին: Ընդամենը մեր խնդիրն է եղել՝ փրկել մեր հայրենակիցների կյանքը, խնդրել ենք 20 օր հետաձգել եւ այդ 20 օրվա ընթացքում մեր հայրենակիցների տեղահանումն ենք կազմակերպել: պատկերացնում էիք՝ ինչ վիճակ կլիներ, եթե ադրբեջանական զորքը մտներ Բերձոր, Աղավնո եւ մեր մի քանի հարյուր հայրենակիցներ մնային այնտեղ»,-ասաց նա:

Արցախի նախագահը շեշտեց, որ նոր երթուղու փոփոխությունը ստորագրված է երեք ղեկավարների կողմից. «Մենք չենք ստորագրել երթուղու փոփոխությունը եւ շրջափակումը կապված չէ երթուղու փոփոխությամբ»:

Արցախի նախագահը նաեւ անդրադարձավ նրան, որ նոր երթուղով էլեկտրաէներգիայի, գազի եւ այլ ենթակառուցվածքներ չեն կառուցել, ասաց, որ դա լավ է հասկանում, սակայն ադրբեջանցիների համար տարբերություն չկար, թե որ տարածքով էր դա անցնելու եւ մինեւույն է արգեափակելու էին:

Տեսանյութեր

Լրահոս