Բաժիններ՝

Աս­տու­ծո գո­յու­թյու­նը

Հա­ւա­տալ ար­ժան է այնմ, որ մեր­ձե­նայ առ Աս­տուած, թէ է՛ Աս­տուած», – ա­սում է Պո­ղոս ա­ռա­քյալը (Եբր., ԺԱ 9): Քրիս­տո­նեա­կան հավատ­քի հիմ­քը Աս­տված ինքն է. Քրիս­տո­նեա­կան կյան­քի կա­տա­րե­լու­թյունը աստվա­ծա­ճա­նա­չու­թյունն է: Չնա­յե­լով, որ Աս­տու­ծո գա­ղա­փա­րը և ա­նու­նը կա ամ­բողջ մարդ­կու­թյան, այ­սինքն` նաև ոչ քրիս­տո­նյա­յի մեջ, սա­կայն և այն­պես քրիս­տո­նեա­կան հավատ­քի, քրիս­տո­նեա­կան դավա­նան­քի և քրիս­տո­նեա­կան կյան­քի հիմքն ու կա­տա­րա­ծը Աս­տված է և Աս­տվա­ծա­ճա­նա­չու­թյունը, վասնզի ճշմա­րիտ աստված­գի­տու­թյու­նը մի­միայն քրիս­տո­նեու­թյան մեջ է և ճշմա­րիտ աստված­գի­տու­թյունից է բղխել քրիս­տո­նեա­կան լույսն ու լու­սա­միտ կյան­քը:

Մարդ­կա­յին գի­տու­թյան ձգտում­նե­րը կեդ­րո­նա­նում են ներ­քին մար­դու և ար­տա­քին աշ­խար­հի մեջ միայն. մարդ այդ եր­կու շրջա­նում և մի­միայն դո­ցա­նով է յուր ճա­նա­չո­ղու­թյան ու հառաջա­դի­մու­թյան ըն­թացք տա­լիս: Բայց այդ եր­կու շրջան­նե­րում ևս մարդ յուր մեջ ծա­գած բո­լոր խնդիր­ներն ու գի­տե­լիք­նե­րը խար­բա­լե­լուց հետո դար­ձյալ դառ­նում է դեպի Աս­տված և նո­րա ճա­նա­չո­ղու­թյունը խնդրում` նո­րան ճա­նա­չե­լով յուր բո­լոր գի­տու­թյան ու հառաջա­դի­մու­թյան հիմքն ու լրու­մը: Մենք չենք կա­րո­ղա­նում հե­ռա­նալ Աս­տու­ծուց, թեև հանձն առ­նեինք մեր ան­կու­մը, որ այդ­պի­սի հե­ռա­նա­լու հե­տևան­քը կլի­նի: Մենք ան­կա­րող ենք մեր հա­յե­ցո­ղու­թյուն­նե­րը ինք­նու­րույնա­բար կազ­մել ու միշտ Աս­տու­ծուց բո­լո­րո­վին ան­կախ գոր­ծել, զի նա մեր կյան­քի էու­թյան մեջ է, և մենք նո­րա մեջ ենք ապ­րում: Վեր­ջա­պես մենք չենք կա­րող մո­ռա­նալ Նո­րան, վասնզի թե՛ մեր ներ­քին, թե՛ ար­տա­քին աշ­խար­հը մեզ միշտ հիշեց­նում է նո­րան և ճշմար­տու­թյունն ու մեր մտա­ծո­ղու­թյունը ան­բա­ժան են Աս­տու­ծո գա­ղա­փա­րից, ըստ ո­րում, մենք կա­րող ենք ժխտել Աս­տու­ծո գո­յու­թյունը, բայց նո­րա գա­ղա­փա­րը` ոչ:

Մեր բո­լոր գի­տու­թյուն­նե­րը մենք ստա­նում ենք մեր ներ­քին և ար­տա­քին աշ­խար­հից, ըստ ո­րում` թե՛ ար­տա­քին ի­մա­ցու­թյուն­նե­րը և թե՛ ներ­քին հա­սո­ղու­թյուն­նե­րը մեզ հայտ­նում են Աս­տու­ծո գո­­յու­թյունը: Կա՛մ ար­տա­քին ի­մա­ցու­թյուն­նե­րից պետք է կտրվենք և կամ ներ­քին հա­սո­ղու­թյունից զրկվենք, որպեսզի այս­պես կամ այն­պես թե­րա­նա մեր մեջ Աս­տու­ծո հավատ­քը: Սա­կայն կա­նո­նավոր մար­դու մեջ ո՛չ այն կա­րող է լի­նել և ո՛չ այս կա­տա­րե­լա­պես, և ու­րեմն Աս­տու­ծո գո­յու­թյան գա­ղա­փա­րը կու­նե­նանք միշտ պայ­ծառ կամ ա­ղոտ կեր­պով:

Թե ինչ­պե՞ս ար­տա­քին աշ­խար­հի ի­մա­ցու­թյունը տա­լիս է մեզ այդ գա­ղա­փա­րը, երգ­վում էր նույնիսկ Սաղ­մո­սի մեջ Քրիս­տո­սից շատ տա­րի­ներ ա­ռաջ. «Եր­կինք պատ­մեն զփառս Աս­տու­ծոյ, եւ զա­րա­րածս ձե­ռաց նո­րա պատ­մէ հաստա­տու­թիւն» (Սաղմ., ԺԸ. Հա­ճախ., Դ 275. Եղիշե, 323): Ինչ կարգ, գե­ղեց­կու­թյուն ու վսե­մու­թյուն տես­նում է մարդ յուր չորս կող­մը երկն­քի ու երկ­րի վրա, այդ ա­մենը ցույց է տա­լիս նո­րան յուր Ա­րար­չի մե­ծու­թյունն ու ա­մե­նա­կա­րո­ղու­թյունը: Ա­ղոտ էր այդ գի­տու­թյունը ինք­նա­հու­սու­թյամբ ան­կյալ ու խար­խա­փող մարդ­կու­թյան մեջ, սա­կայն կար: Ուստիև Պողոս ա­ռա­քյալը, մտնե­լով դո­ցա մեջ, դի­տեց նո­ցա կյան­քը և քա­րո­զեց. «Արք ա­թե­նա­ցիք, ես ձեզ ըստ ա­մե­նայ­նի կրոնա­կան եմ տես­նում, զի պտ­տե­լով ձեր սրբու­թյուն­նե­րը` մեկ բա­գին ևս գտա, ո­րի վրա ար­ձա­նագ­րված էր. «Ան­ծա­նօթի Աս­տու­ծոյ»: Այն, ո­րին դուք ան­ծա­նոթ կեր­պով պաշ­տում եք, նույնը պատ­մում եմ ձեզ: Աս­տված, որ ստեղ­ծեց աշ­խար­հը և ամեն ինչ, որ նո­րա մեջ կա, Նա երկն­քի ու երկ­րի Տերն է…: Նա ստեղ­ծեց մի ա­րյունից մարդ­կա­յին բո­լոր ազ­գը, որ բնակ­վում է երկ­րի ե­րե­սին և հաստա­տեց նո­ցա հա­մար կար­գված ժա­մա­նակ­ներ, որպեսզի նո­քա ո­րո­նեն Աս­տու­ծուն. «Զի թե­րևս զննե­ցին զնա և գտա­նի­ցեն. նաեւ ոչ հե­ռի իս­կէ յիւրա­քան­չիւր ու­մե­քէ ի մէնջ: Զի նո­վաւ կեամք եւ շար­ժիմք եւ եմք» (Գործք, ԺԵ 22-28): Այդ­պես և ճշմար­տու­թյունը ո­րո­նե­լու մեջ խար­խա­փող մարդ­կանց ա­սում է Պո­ղո­սը, որ ինքն էլ մահ­կա­նա­ցու է, սա­կայն ու­րախ ավե­տիք է բե­րել, որպեսզի նո­քա հետ դառ­նան ու­նայ­նու­թյուն­նե­րից դեպի կեն­դա­նի Աս­տվա­ծը, որ ստեղ­ծել է եր­կինքն ու եր­կի­րը և որ ան­ցյալ ժա­մա­նակ­նե­րում թո­ղեց մարդ­կանց յուրյանց ճա­նա­պար­հը գնալ, բայց չթո­ղեց նո­ցա ա­ռանց յուր մա­սին վկա­յու­թյուն տա­լու` բա­րե­րա­րու­թյամբ շնոր­հե­լով նո­ցա անձ­րև ու պտղա­բե­րու­թյուն և կե­րակ­րե­լով բո­լո­րին և ու­րա­խաց­նե­լով ա­մեն­քի սրտե­րը (ԺԴ 14-16):

Բնա­կա­նա­բար, դի­տե­լով աշ­խար­հի սկիզբն ու վեր­ջը, կար­գավո­րու­թյունն ու նպա­տա­կը, կեն­դա­նու­թյունը, ա­րա­րա­ծա­կան աշ­խար­հում բույսե­րից մին­չև մար­դը ե­ղած աստի­ճա­նավո­րու­թյունը, մար­դու բա­նա­կան կյան­քը, բա­րո­յա­կա­նու­թյունն ու նո­րա հա­տու­ցու­մը` մենք ան­պատ­ճառ գա­լիս ենք դեպի Աս­տու­ծո հավատ­քի հաստա­տու­թյունը. ա­ռանց Աս­տու­ծո աշ­խարհն ու նո­րա մեջ ե­ղած ամեն ինչ ան­բա­ցատ­րե­լի և ան­հաս­կա­նա­լի կլի­նին: Սա­կայն ո­րով­հե­տև մեր ի­մա­ցու­թյունն ևս ներ­քին հա­սո­ղու­թյամբ է ի­րա­կա­նա­նում, պարզ է, որ մեր ներ­քին հա­սո­ղու­թյունը դար­ձյալ հիմք է կազ­մում մեր գի­տու­թյան: Ուստիև Ս. Գրի­գոր Լու­սավո­րի­չը, խոսե­լով Աս­տու­ծո ան­հա­սա­նե­լիու­թյան վրա, ա­սում է գե­ղեց­կա­պես. «Այլ ի գոր­ծոց ան­տի իւ­րոց եւ յե­րախ­տեաց միայն գի­տի եւ ճա­նա­չի եւ ա­նուա­նի Հայրն եւ Բա­րե­րարն եւ հաստիչն ա­մե­նայն ե­րախ­տա­ւոր ա­րուես­տիւքն իւ­րովք: Զի որ կա­տա­րեալքն են` ե­րախ­տեացն նո­րա միայն կա­րեն հա­սու լի­նել, բայց որ ախ­մարքն են` եւ ոչ այնմ» (Հա­ճախ., Ա 65):

Մար­դու ներ­քին հա­սո­ղու­թյան մա­սին ևս ա­ռա­քյալն ա­սում է. «Որ­քան պետք է Աս­տու­ծո ճա­նա­չե­լու հա­մար, ար­դեն հայտ­նված է մարդ­կանց մեջ: Աս­տված հայտ­նել է նո­ցա, զի նո­րա ա­նե­րևույթ էու­թյունը աշ­խար­հի սկզբից նո­րա գոր­ծե­րով տեսն­վում է մեր մտա­ծո­ղու­թյամբ, այ­սինքն` նո­րա մշտնջե­նավոր զորու­թյունը և աստվա­ծու­թյունը, այն­պես որ, մար­դիկ չեն կա­րող ար­դա­րաց­նել յուրյանց ան­ձը, որ ճա­նա­չել են Աս­տու­ծուն, բայց ոչ իբ­րև Աս­տու­ծո փա­ռավո­րել կամ գո­հու­թյամբ խոս­տո­վա­նել: Այլ նո­քա նան­րա­ցել են յուրյանց խոր­հուրդ­նե­րով, և նո­ցա սրտե­րը ան­մտու­թյամբ խավա­րել են» (Հռովմ., Ա 19-21): Եվ ոչ միայն աստվա­ծա­ճա­նա­չու­թյունը, այլ մին­չև ան­գամ օրենքն ու բա­րո­յա­կա­նու­թյունը, գրված է նո­ցա սրտե­րում, և նո­ցա խղճմտան­քը վկա­յում է նո­ցա բա­րին և օ­րի­նավո­րը (Հռովմ., Բ 14-15. ԺԲ 2. Փիլ., Դ 8): Ուստիև Քրիս­տոս ե­րա­նի է տա­լիս նո­ցա, ո­րոնք «սուրբ են սրտիւք, զի նո­քա զԱս­տուած տես­ցեն» (Մատթ., Ե 8. Հա­ճախ., Ը 105-110). այդ­պես լի­նե­լով` կտես­նենք Աս­տու­ծո, վասնզի «նո­րա ազգ իսկ եմք» (Գործք, ԺԵ 28):

Եվ շատ տա­րօ­րի­նակ կլի­ներ, ե­թե մար­դիկ ոչ մի գա­ղա­փար չու­նե­նա­յին յուրյանց ստեղ­ծո­ղի մա­սին, և կամ Աս­տված յուր ա­նու­նը ան­հայտ թող­ներ յուր այն ա­րա­րած­նե­րից, ո­րոնց ստեղ­ծել է` յուր ա­րար­չա­կան սի­րուց դրդված: Ըստ ո­րում, մար­դիկ դեպի ո՞ր կողմ էլ նա­յեին, պետք է ան­պատ­ճառ հիշեին յուրյանց Ա­րար­չին, վասնզի ամ­բողջ աշ­խար­հը Աս­տու­ծո ա­րար­չա­կան գործն է և վիթ­խա­րի վկա է նո­րա ա­մե­նա­կա­րո­ղու­թյան: Թե՛ մեր հո­գևոր և թե՛ ար­տա­քին աշ­խար­հը միշտ հայտ­նում են մեզ Աս­տու­ծո ա­նու­նը. մենք չենք կա­րող այն­պես ա­նել, որ Աս­տու­ծո ա­նու­նը մեր մեջ չբնա­կվի, և որ­քան էլ կա­մո­վին մո­ռա­նանք Աս­տու­ծուն, այ­սով հան­դերձ մեր սիր­տը կբո­ղո­քե մեր ա­րար­քի դեմ: Ինչ­պես որ մեր խիղ­ճը վկա­յում է մեզ, թե ո՞րն է բա­րո­յա­կան և ո՞րը ան­բա­րո­յա­կան, և ա­պա մեր միտ­քը սկսում է ու­սում­նա­սի­րել բա­րո­յա­կա­նու­թյունը, այն­պես էլ Աս­տու­ծո գա­ղա­փա­րը կա մեր սրտում, և մեր մտա­ծո­ղու­թյունը յուր մտավոր բո­վի մեջ է ձգտում այդ և բազ­մա­կող­մա­նի հաս­կա­ցո­ղու­թյուն ձեռք բե­րում: Ըստ ո­րում` մարդ­կա­յին բա­նե­րը պետք է նախ ճա­նա­չենք, որ հետո սի­րենք, իսկ աստվա­ծա­յի­նը պետք է նախ սի­րենք, որ հետո ճա­նա­չենք (Գործք, ԻԸ 24. Մատթ., ԺԳ 13. ԺԱ 25. Թ 35. Ե­փես., Ա 18). «Ե­թէ ոչ հաւա­տայ­ցէք և ոչ ի միտ առ­նու­ցուք», – ա­սում էր դեռ Ե­սա­յի մար­գա­րեն (Է 9):

«Որք սի­րեն զնա, սէրն իւ­րեանց կեր­պա­րա­նէ զնա ի սիրտս իւ­րեանց, եւ եր­կիր­պա­գա­նեն նմա հոգ­ւովն ճշմար­տու­թեամբ. սրբեալ զսիրտս իւ­րեանց եւ զմար­մինս իւ­րեանց, առ­նեն տա­ճար Ս. Հոգ­ւոյն, եւ հա­ղորդք եւ հա­ւա­սա­րորդք եւ բա­ժա­նորդք առ­նին մեր ե­րա­նու­թեանս»: Բա­ցատ­րում է և Ս. Ներ­սեսը (Բյու­զանդ, էջ 72): Հաս­կա­նա­լի է, ու­րեմն, որ նախ պետք է ձգտենք դեպի Աս­տված, ա­կանջ դնենք մեր խղճմտան­քին, որպեսզի կա­րո­ղա­նանք ըն­դու­նակ դառ­նալ Աս­տվա­ծա­յին ճշմար­տու­թյուն­ներն ըմբռ­նե­լու և լու­սավո­րվելու հա­մար[1], վասնզի հո­գևոր շնորհ­քը հո­գու զգա­յա­րան­քով է ստաց­վում «եւ նա միայն գի­տէ` ո­րում ազ­դի» (Հա­ճախ., Ժ 297. Դ 289. Գ 102. Մատթ., ԺԳ 11-12. Ղուկ., Ը 18. Ս. Ղևոնդ առ Ե­ղի­շեի, էջ 85):

Սա­կայն ոչ միայն Աս­տու­ծո գա­ղա­փա­րը, այլև ամեն մի գա­ղա­փար չենք կա­րող մեր հա­սո­ղու­թյամբ յուրաց­նել կամ հաս­կա­նալ, ե­թե մեր հո­գին ըն­դու­նակ չլի­նի նո­րան: Այ­սինքն` ար­տա­քին գրգի­ռը անհ­րա­ժեշտ է մեր հո­գևոր զար­գաց­ման հա­մար, միայն թե այն ևս չի կա­րող ո­չինչ հառաջ բե­րել հո­գու մեջ, ե­թե հո­գին ա­նըն­դու­նակ կամ ա­մուլ լի­ներ: Գրգի­ռը հառաջ է բե­րում մեր հո­գու մեջ ո­րոշ դրու­թյուն, և մենք հա­սու ենք լի­նում այդ դրու­թյան. իսկ ե­թե հո­գին չկա­րո­ղա­նար այդ դրու­թյունը ու­նե­նալ, այն ժա­մա­նակ էլ մենք ո­չինչ չէինք ի­մա­նալ: Չենք էլ կա­րող բա­ժա­նել հո­գին մարմ­նից, ո­րոնք ի­րար հետ գոր­ծե­լով են մեր հա­սո­ղու­թյան մի­ջոց տա­լիս: Կույ­րը չի կա­րող գա­ղա­փար ստա­նալ գույնի մա­սին և ոչ էլ խու­լը` ձայ­նի մա­սին. գույնը հաս­կա­նա­լու հա­մար աչք է հար­կավոր, իսկ ձայ­նը ըմբռ­նե­լու հա­մար` ա­կանջ: Այդ զգա­յա­րանք­նե­րը, ստա­նա­լով գրգի­ռը, հա­ղոր­դում են հո­գուն, և հո­գին յուրա­քան­չյուր զգա­յա­րան­քի հա­մե­մատ դրու­թյան մեջ է ընկ­նում, և մենք հա­սու ենք լի­նում նո­րան: Այդ գրգիռ­նե­րը ա­ռիթ են լի­նում մեր հո­գևոր ո­րոշ գոր­ծու­նեու­թյան:

Սույն­պես և Աս­տված դրոշ­մել է մար­դու սրտում, որ «Աս­տուած Է՛». սերն­դեսե­րունդ ևս հայտ­նել է. «Ես եմ Աս­տուած, որ Էն». և մարդ, ար­տա­քին աշ­խար­հի գրգիռ­ներն ստա­նա­լով, բա­նա­կան ու բա­րո­յա­կան մտա­ծո­ղու­թյամբ հավա­տում է Աս­տու­ծո գո­յու­թյան: Բա­նա­կան մար­դու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հե­թա­նոս աշ­խար­հի ի­մաստա­սեր­ներն էին, ո­րոնք բա­նա­կան ու բա­րո­յա­կան մտա­ծո­ղու­թյամբ հաստա­տում էին Աս­տու­ծո գո­յու­թյան ճշմար­տու­թյունը: Այդ­պես և Սոկ­րա­տը Քրիս­տո­սից 469 տա­րի ա­ռաջ պնդում էր` ոչ միայն, որ կա աշ­խար­հի ա­րա­րիչ ան­տե­սա­նե­լի Աստ­ված, այլև ա­սում էր, որ նա հայտ­նում է մարդ­կանց, խոսում է մարդ­կանց հո­գու հետ: Պղա­տո­նի մա­սին գի­տեր և Եզ­նիկ. «Եւ մի ինչ, զոր ա­ռա­ւել ան­ճառ հա­մա­րի Պղա­տոն, այս է` թէ միշտ էր Աս­տուած, եւ ա­րա­րածս ինչ ոչ ու­նէր, զո­րոյ զկամսն սի­րեմ վասն զԱս­տուածն խնդրե­լոյ, եւ զամ­բար­տա­ւա­նու­թիւնն ոչ գո­վեմ» (էջ 241):

Բավա­կան է, որ մարդ հո­գով ու բա­նա­կա­նու­թյամբ փոքրիշա­տե կա­տա­րյալ լի­նի. բավա­կան է, որ նա անձ­նա­կան թե­րու­թյամբ կամ կա­մավոր մտադ­րու­թյամբ բթաց­րած չլի­նի յուր հո­գու ըն­դու­նա­կու­թյունը, նա ան­պատ­ճառ ան­բա­ժան կլի­նի այդ ճշմա­րիտ հավա­տա­լի­քից, կգի­տե­նա յուր ա­րա­րա­ծա­կան լի­նելն ու յուր Ա­րար­չի ա­մե­նա­կա­րող զորու­թյունը: Հավա­տալ Աս­տու­ծո` նշա­նա­կում է ճշմա­րիտ մարդ լի­նել[2], Աս­տու­ծո ճշմա­րիտ պատ­կեր լի­նել, Աս­տու­ծուն ցո­լաց­նել յուր հո­գու հա­յե­լու մեջ: Եվ քա­նի որ մար­դու իս­կա­կան ար­ժա­նի­քը նո­րա հո­գևոր բարձ­րու­թյան մեջ է, ա­ռավել բարձր բան չկա մար­դու հա­մար, քան ե­թե հո­գով Աս­տու­ծո նման և Աս­տու­ծո հետ լի­նել:

Սա­կայն որ­քան էլ հո­գին ձգտի զար­գա­նալ և աշ­խա­տի ան­բա­ժան մնալ Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյունից, այ­նով հան­դերձ նա ևս մար­դու ներ­գոր­ծու­թյան են­թարկ­ված է: Մարդ կա­րող է ինք­նու­րաց կամ­քով ա­մե­նա­ծանր և ա­մե­նա­հե­տա­դեմ ներ­գոր­ծու­թյուն ու­նե­նալ յուր մտքի և զգա­ցո­ղու­թյան, յուր հո­գու վրա և զրկել նո­րան այն բարձր հա­ղոր­դակ­ցու­թյունից, ո­րով միայն ճշմա­րիտ մարդ լի­նե­լու հնար կա: Այդ է պատ­ճա­ռը, որ երբ յուր հավատ­քը խեղ­դող մեկը, դառ­նա­լով, ա­սաց Թեո­փի­լոս Ան­տիո­քա­ցուն` «Ցույց տուր ինձ քո Աս­տու­ծուն», նա պա­տաս­խա­նեց` «Ցույց տուր ինձ քո մարդ­կու­թյունը, և ես այն ժա­մա­նակ ցույց կտամ քեզ իմ Աս­տու­ծուն»: Այ­սինքն` քա­նի որ Աս­տված մի­միայն մար­դուն է հայտն­վում, ցույց տուր ինձ, թե ար­դյո՞ք իս­կա­պես դու մարդ­կու­թյուն ու­նիս, ար­դյո՞ք քո հո­գու տե­սո­ղու­թյունը բաց է, և ա­պա ես կկա­րո­ղա­նամ քո աչ­քերդ դարձ­նել դեպի Աս­տու­ծո գո­յու­թյան տես­նե­լը (տե՛ս և Ե­ղի­շե, էջ 130):

Ու­րիշ խոս­քով. մեր ար­տա­քին զգա­յա­րանք­նե­րը միայն միջ­նորդ­ներ են ար­տա­քին գրգիռ­ներ ստա­նա­լու հա­մար, մինչ­դեռ այդ գրգիռ­նե­րին հա­սու լի­նե­լու հա­մար հար­կավոր է հո­գու ներ­քին տե­սո­ղու­թյուն, լսո­ղու­թյուն կամ ընդ­հան­րա­պես զգա­ցո­ղու­թյուն[3]:

Աչ­քով ստա­նում ենք ի­րե­րի գրգիռ­ներ և հո­գու տե­սո­ղու­թյամբ ի­մա­նում ենք այդ ի­րե­րի որ­պի­սու­թյունը: Աչ­քով ստա­նում ենք Աս­տու­ծո մե­ծա­մեծ գոր­ծե­րի տպավո­րու­թյունը և հո­գու տե­սո­ղու­թյամբ կամ «ի­մա­նա­լի զգա­ցո­ղու­թեամբ Աս­տու­ծոյ» (Ե­ղի­շե, 319) հաս­կա­նում ենք, այլև տես­նում ենք Աս­տու­ծո ա­րար­չա­կան զորու­թյունը և հո­գու լսո­ղու­թյամբ լսում ենք Աս­տու­ծո հայտ­նու­թյունը: Ա­մեն մի ճշմար­տու­թյուն հաս­կա­նում է մի­միայն նա, որ ու­նի հո­գու հա­սո­ղու­թյան պայ­ծա­ռու­թյուն: Այդ պայ­ծա­ռու­թյունը հար­կավոր է մա­նավանդ հո­գևոր, աստվա­ծա­յին ճշմար­տու­թյանց հա­սու լի­նե­լու հա­մար: Այս հաստատ­վում է նույնիսկ նյու­թա­կան օ­րի­նա­կով. կոյ­րը չէ տես­նում ա­րև, սա­կայն չի կա­րող ա­սել, թե չկա լույս, բայցև նո­րան չենք կա­րող փորձ­նա­կա­նա­պես հա­մո­զել, թե կա լույս:

Դալ­տո­նա­կա­նին, որ ո­րոշ գույն չէ տես­նում, չենք կա­րող հա­մո­զել, թե կա այդ գույնը: Ար­տա­քին լույս ու գույն ի­մա­նա­լու հա­մար հար­կավոր է միջ­նորդ ա­ռողջ զգա­յա­րանք ու­նե­նալ. այդ է աչ­քը. այդ­պես և աստվա­ծա­յին լույսը գի­տե­նա­լու և նո­րան խե­լա­հաս լի­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է բաց ու պայ­ծառ պա­հել ամեն մար­դու պար­գևված ներ­քին տե­սո­ղու­թյունը (տե՛ս և Եղիշե, 130): Կամ ինչ­պես որ եղ­ծված հա­յե­լու մեջ չենք տես­նում մեր կեր­պա­րան­քը, նույն­պես և մեղ­քե­րով շա­ղա­խված հո­գին չի կա­րող յուր մեջ իս­կու­թյամբ ցո­լաց­նել Աս­տու­ծո ան­հաս­կա­նա­լի պատ­կե­րը: Մին­չև ան­գամ Պղա­տոն ի­մաստա­սերն է ա­սում, որ մի­միայն Աս­տու­ծո նմա­նե­լով` կա­րող ենք նո­րա խոր­հուրդ­նե­րը հաս­կա­նալ: «Որ­դյակս,-ա­սում է բնա­կան կյան­քին նվի­րված դաստիա­րակ Ռուս­սոն,- պա­հե՛ քո հո­գիդ միշտ այն­պի­սի վի­ճա­կում, որ քեզ թույլ տա կա­մե­նա­լու Աս­տու­ծո լի­նե­լը, և դու եր­բեք չես կաս­կա­ծիլ, թե կա Աս­տված»: Լավ է ա­սում և Ս. Ղևոն­դը. «Այլ մեր բա­ցա­հա­յեաց ա­չօք տե­սեալ զլոյսն երկ­նա­ւոր, մի պա­տա­հես­ցէ մեզ խա­ւարն ար­տա­քին» (Եղիշե, 85, 24, 87. Ս. Գր. Տա­թևա­ցի, Հարց., 31-33):

Արդ` վե­րևի բա­ցատ­րու­թյուն­նե­րից պար­զա­պես հե­տևում է, որ աստվա­ծա­ճա­նա­չու­թյունը մար­դու մեջ մի ներ­քին անհ­րա­ժեշ­տու­թյուն է և բնա­կան իս­կու­թյուն: Աս­տված ու մարդ պատ­կա­նում են ի­րար. մար­դու ճշմար­տու­թյունը յուր հա­ղոր­դակ­ցու­թյունն է Աս­տու­ծո հետ. աստվա­ծա­ճա­նա­չու­թյունը մար­դու կյան­քի ճշմար­տու­թյունն է9*: Ինչ­պես որ աչ­քը կա­րիք է զգում լույս տես­նե­լու, այն­պես էլ մար­դու հո­գու բնա­կան անհ­րա­ժեշ­տու­թյունն է հա­ղորդ լի­նել հավի­տե­նա­կան ճշմար­տու­թյան լույսին: Աս­տվա­ծա­ճա­նա­չու­թյունն է մար­դու կյան­քը (Հովհ., ԺԷ 3). դեպի այդ գնալ կա­րող ենք` Աս­տու­ծո կամ­քը կա­տա­րե­լով (Հովհ., է 17), կամ կարճ ա­սած` հո­գով նո­րա հետ լի­նե­լով. «Զի հաւատք հա­սու­ցա­նեն ի ծա­նօ­թու­թիւն փա­ռացն Աս­տու­ծոյ»[4] (Հա­ճախ., ԺԵ 69): Մեր միտ­քը, կամ­քը և զգաց­մուն­քը, ներ­դաշ­նա­կու­թյամբ միա­ցած, կազ­մում են հավատ­քը, որ զորա­նում ամ­րա­նում է ար­տա­քին ի­մա­ցու­թյամբ:

Եվ ինչ­պես որ Աս­տու­ծո ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյունը պա­հան­ջում է լի­նել երկ­նավոր Հոր պես կա­տա­րյալ (Մատթ., Ե 48), և այդ կա­տա­րե­լու­թյան աստի­ճա­նից բղխում է ամեն հառաջա­դի­մու­թյուն, բա­րո­յա­կան զար­գա­ցում ու ճշմա­րիտ լու­սավո­րու­թյուն, այն­պես էլ այդ ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյունից զրկվելուց հառաջա­նում է ան­կա­տա­րե­լու­թյուն, ո­րից հե­տևում է սոս­կա­լի ան­կում: Մար­դու ճշմա­րիտ հո­գու պա­հանջն է այդ հա­ղոր­դակ­ցու­թյունը, և նա տես­նում է յուր Աս­տու­ծուն և հառաջա­դի­մում, ուստիև նո­րա որևիցե ան­կա­տա­րու­թյունն է միայն ժխտում այն բարձր Էա­կի գո­յու­թյունը, դեպի որ էա­պես ձգտում է ըստ նո­րա պատ­կե­րին ստեղ­ծվա­ծը: Հավատ­քը խավա­րում է մի­միայն մտքի կամ կամ­քի ու կամ զգաց­մուն­քի այ­լան­դակ­վելուց կամ «հնու­թյան կու­րու­թյամբ»[5] (Ե­ղի­շե, 114, 116, 281):

Ճշմա­րիտ հո­գու ա­ռաջ տե­սա­նե­լի է Աս­տված[6]: Այս­պես և Աս­տված եր­բեք չէ թող­նում, որ յուր ա­րա­րած­նե­րը ան­տե­ղյակ լի­նին յուրյանց Ա­րար­չին, այլ ա­մեն­քին ևս հայտ­նում էր յուր մա­սին ոչ միայն հո­գևոր հա­ղոր­դակ­ցու­թյամբ, այլև ար­տա­քին ե­րևույթ­նե­րով, ո­րոնց բազ­մա­թիվ օ­րի­նակ­նե­րը ու­նինք Ս. Գրքում Աս­տու­ծո Ս. Ուխ­տի պատ­մա­կան կյան­քից: Այս է ա­սում և Ս. Գրի­գոր Լու­սավո­րի­չը. «Ան­բաւ է մար­դոյ տե­սա­նել զԱս­տուած գո­յիւ իւ­րով, իբ­րեւ մո­մոյ զհուր. բայց իբ­րեւ ինք­նա­կամ կա­մօք բա­րե­րա­րու­թեամբ իւ­րով զինքն ցու­ցա­նէր, ի կեր­պա­րանս մար­դոյ ե­րեւէր, ու­մեմն` լոյս, ու­մեմն` հուր եւ ու­մեմն` հողմ եւ յամպ եւ ի մէգ եւ ի մրրիկ» (Ա­գաթ., 209):

Ըստ այսմ` այն հավա­տա­ցյալ­նե­րը, ո­րոնց Աս­տված ար­ժա­նաց­րել է յուր հայտ­նու­թյան, թե տես­նում են Աս­տու­ծո և թե հո­գով խոսում են Նո­րա հետ[7], մինչ­դեռ հին հե­թա­նոս ինք­նավս­տահ ի­մաստա­սեր­նե­րի բո­լոր զննու­թյուն­նե­րը հա­սան մի­միայն մի եզ­րա­կա­ցու­թյան, այ­սինքն` աշ­խար­հի ա­մե­նա­կա­րող ա­րա­րի­չը մնաց նո­ցա հա­մար «ան­ծա­նոթ Աս­տված»: Նո­րան էր պաշ­տում հե­թա­նոս աշ­խար­հը յուր զար­գաց­ման կա­տա­րյալ աստի­ճա­նում, սա­կայն Աս­տու­ծո հայտ­նու­թյան քա­րո­զիչ­նե­րը չթո­ղե­ցին նո­ցա այդ խար­խափ­ման մեջ, հրավի­րե­լով. «Զոր դուք յան­ծա­նօթս պաշ­տէք, ես զնոյն պատ­մեմ ձեզ»:

[1] «Եթէ ոք զհոգեւորսն խորհի ի սրբութիւն ի Ս. Հոգւոյն ազդեցութենէ, եւ զհոգեւոր վարուցն խորհի եւ ջանայ ի կատարումն առաքինութեան, վայելէ ի շնորհս Հոգւոյն, զոր անասելի է եւ անլսելի, վասնզի հոգեւոր է եւ մտաւոր, եւ նա միայն գիտէ, որում ազդի»:

[2] «Ամենայն մարդ, որ ոչ խոստովանի զանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, ոչ է նա մարդ» (Մաշտոց):

[3] «Եւ որում ոչ հասեր մտացդ քննութեամբ, հասցես վաղվաղակի հաւատոցդ քա­ջութեամբ. միտ դիր գրելոցն իմաստութեամբ եւ ոչ մոլորիս ի հաւատոցն ճշմար­տու­թեան. ծանիր մի՛ զբանսն եւ եթ, այլ եւ զմիտս ասացելոցն ուղղութեամբ, եւ մի զուղիղ գրեալսն թիւրեր յիմարութեամբ» (Ընդհանր., 346):

[4] «Բայց եթէ ինքն (Աստուած) կամի` իւրոց արժանաւորացն մտաց իմանի, այլ ոչ ա­չաց տեսանի. եւ մտաց` ոչ երկրաւորացս, այլ որ յԱստուածն են հաւատացեալ ճշմար­տիւ»:

[5] «Եւ միտք, որ յաստուածտեսութենէն հաւատոցն անմասն եղեալ են, ի կերպա­րա­նացն (Աստուծոյ) թափուր եւ ունայն իբրեւ ախերակք: Իսկ որք լուսաւորեալք են տե­սանելեաց աներեւոյթ սրտին աչօք, որպէս ասէ մարգարէն` «ի քեզ ասաց սիրտ իմ, եւ խնդրեցին երեսք իմ զերեսս քո…»: Ոյք այժմ ի ծածուկ լուսաւորութենէն խորհրդովքն տե­սանէին զնա` ըստ նորա կամացն, ապա ի վախճանի դէմ յանդիման երեւեսցի»: Ս. Ներսես Մեծն (Բյուզանդ, 72.):

[6] «Ըստ պատկերի Աստուծոյ` արարաւ մարդն, որպէս զի, ըստ հայելւոյ օրինակի, մաքուր պահելով զսիրտս եւ ջնջիչ ժանգոյ մեղաց, եւ միշտ առ Աստուած նայելով եւ Աստուած ի մեզ, զգեղեցկութիւն սկզբնատպին մերոյ Աստուծոյ ի յոգիս եւ ի միտս մեր նկարեմք, եւ այնու լինիմք նմանող Աստուծոյ եւ պատկերակից. իսկ որք մեղօք ժանտացուցանեն զոգիս, ոչ կարեն զլոյս աստուածութեանն յինքեանս կերպարանել, որպէս եւ ոչ անմաքուր հայելեաւ զդէմս երեսաց ոք կարէ տեսանել»: Ընդհանր., 400. տե՛ս § Հռ., Ա 21. Գործք, ԻԸ, 27. Հովհ., ԺԲ 37. Մատթ., ԺԳ 13. Մարկ., Զ 52. Ղուկ., ԻԴ 25. Եփես., Ա 18:

[7] «Այլ մեր ամենեցուն բացաւ երեսօք զփառսն Տեառն իբրեւ ընդ հայելի օրինակաւ տեսեալ, ի նոյն պատկեր նորոգիմք փառաց ի փառս որպէս ի Տեառն Հոգւոյ»: Քանզի որպէս մարդկային հոգի` մարմնոյ աչաց զտեսանելն տայ, որքան իցէ ի մարմնում. այսպիսի օրինակաւ եւ աստուածային Հոգին ցորքան յոգիս մեր բնակէ, զԱստուծոյսն մեզ երեւեցուցանէ: Նա տայ տեսանել զԱստուած եւ զհրեշտակս եւ զսրբոցն ժողովսն. եւ զայն բարիսն, զոր պատրաստեաց Աստուած սիրելեաց իւրոց: Իսկ որք վասն մեղաց ամայանան ի Ս. Հոգւոյն, շնչաւոր մարդք կոչին` զմարդկայինս միայն ունելով զհոգի եւ զայն` որպէս զանասնոյ: Վասնորոյ շունչ եւ ոչ հոգի կոչի. վասն զի հաւասարեալ է անասնոց անբանից եւ նմանեաց նոցա, զմարմնաւոր ցանկութիւնս եւ եթ խնդրելով զկե­րակուրս եւ զըմպելիս- եւ որ այլ եւս մարմնաւոր հեշտութիւնք, զրկեալք ի հոգեւորացն:

Քանզի շնչաւոր մարդ ոչ ունի զՀոգւոյն Աստուծոյ, զի յիմարութիւն է նմա»,- ասաց ա­ռաքեալն: Յիմարեալ ասաց եւ անգէտ հոգեւորացն.

«Այլ մեզ, ասէ, յայտնեաց Աստուած Հոգւովն իւրով»: Զի որպէս հոգի մարդոյ զմարդոյն գիտէ, նոյնպէս եւ Աստուծոյ Հոգին զԱստուածոյսն գիտէ եւ գիտել տայ, յորում բնակէ… Արդ`գէթ անագան երբէք` դի­մեսցուք առ լոյսն մեր Քրիստոս եւ աղաչեսցուք զնա, զի բացցէ զաչս սրտից մերոց եւ լուսաւորեսցէ զոգիս մեր»: Խոսր. Անձ., Մեկն. Ժամ., 215-217:

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս