Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Չինաստանի ՊՆ Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 27-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը՝ Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը, հատկապես՝ ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա ընդլայնման ուղիներն ու հեռանկարները: