Սաակաշվիլին իր էլեկտրամոբիլով է ժամանել Իվանիշվիլիի հետ հանդիպմանը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր էլեկտրամոբիլով ժամանել է Պետական գրասենյակի նախագահական նստավայրում՝ հանդիպելու համար երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:
Իվանիշվիլին իր հերթին Պետական գրասենյակի շենք է ժամանել հանդիպումից մեկ ժամ առաջ: Հանդիպումը պլանավորված է տեղական ժամանակով ժամը 15.00-ին: Հանդիպումն անցնելու է դռնփակ պայմաններում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են այն սահմանադրական ուղղումների հարցը, որոնք առնչվում են նախագահի լիազորությունների կրճատմանը: Խոսքը, մասնավորապես, գնում է նախագահին խորհրդարանն ու կառավարությունը ցրելու իրավունքից զրկելու մասին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Սաակաշվիլին հրաժարվել է Պետական պահպանության հատուկ ծառայությունից ու զրահապատ մեքենաներից՝ ընդգծելով, որ պատրաստվում է երթևեկել իր անձնական տրանսպորտային միջոցով:
Միխեիլ Սաակաշվիլին Պետական պահպանության հատուկ ծառայությունից հրաժարվել էր նրա համար, որ դրա պետ է նշանակվել Բիձինա Իվանիշվիլիի զիկնազորի նախկին պետ Անզոր Չուբինիձեն՝ փոխարինելով Թեմուր Ջանաշիային: Նախագահի պահպանության հատուկ ծառայությունը բաղկացած է 350 անձանցից, նրա բյուջեն կազմում է 7 միլիոն լարի (մոտ 4.2 միլիոն դոլար):