Բաժիններ՝

Վրաստանը կանգնած է ժողովրդագրական աղետի շեմին. Բիձինա Իվանիշվիլի

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կանգնած է ժողովրդագրական աղետի շեմին.

«Ժողովրդագրությանն առնչվող միտումներն առաջացնում են մտահոգություն: ՄԱԿ-ի տվյալներով՝ Վրաստանը կանգնած է ժողովրդագրական աղետի շեմին, և եթե մենք ժամանակին չլուծենք մեր խնդիրները և չձեռնարկենք անհապաղ քայլեր, վրացական պետության ֆիզիկական փրկությունը կհայտնվի կասկածի տակ:

Այդ խնդրի լուծումը կախված է մեր պետությունից ու հասարակությունից: Մենք որոշել ենք իրականացնել ժողովրդագրական զարգացման քաղաքականություն, մշակել հատուկ հայեցակարգ, որը կհստակեցնի խնդրի լուծման ուղիները:

Խնդիրը շատ մեծ է և պահանջում է հասարակության գիտակցված ու ակտիվ աջակցություն: Մենք չենք կարող խնդիրը լուծել առանց պետության ու հասարակության համատեղ ջանքերի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս