Բաժիններ՝

Լենինգրադի մարզում երեք մարդու մոտ ստուգում են հնարավոր խոլերայի փորձանմուշները

Լենինգրադի մարզում խոլերայի փորձանմուշները ստուգվում են երեք մարդկանց մոտ, ովքեր կապ են ունեցել Տամբովի մարզում հիվանդացածի հետ, հայտնում է մարզային կառավարությունը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հնդկաստանի երկու քաղաքացիներ ստացիոնար բուժման մեջ են գտնվում Տամբովի մարզում, նրանցից մեկի մոտ խոլերայի դրսևորումներ կան, Նրանց վիճակը բավարար է: Մարզային կառավարությունում մինչ այդ հայտնել էին, որ «խոլերանման հարուցիչը» հայտնաբերել են Տամբովի մարզում Հնդկաստանի քաղաքացու մոտ, հակահամաճարակային միջոցառումներն անցկացվում են Ռասկազովոյի աշխատանքային միգրանտների համար նախատեսված հյուրանոցում, որտեղ նա բնակվում էր:

«Լենինգրադի մարզի բժիշկները ստուգում են երեք մարդու մոտ խոլերայի փորձանմուշները, ովքեր կապ են ունեցել Տամբովի մարզում հիվանդացածի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մինչ հետազոտության արդյունքների ստացումը մարդիկ տնային կարանտինի մեջ են: Լենինգրադի մարզի կոնտակտային բնակիչների մոտ կլինիկական դրսևորումներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31