Բաժիններ՝

Բասկետբոլի կանանց Մ16 թիմը զիջեց նաև Վրաստանին

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A խմբում:

Վրաստանի հավաքականի դեմ խաղի մեկնարկային քառորդում հավասար պայքար էր ծավալվել` 17:17: Երկրորդ քառորդում Հայաստանի հավաքականն առավելության ստացավ և թիմերը մեծ ընդմիջման գնացին 35:32 հաշվով` հօգուտ Հայաստանի ընտրանու: 3-րդ և 4-րդ քառորդներում Վահագն Հարությունյանի սաները կորցրեցին ստացած առավելությունը և պարտվեցին 61:77 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականը զիջել էր Մալթային և հաղթել` Ջիբրալթարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս