Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 խաղարկության ընտրական առաջին փուլին ընդառաջ Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հուլիսի 2-7-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի հարևան Վրաստանում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հավաքի ընթացքում «Արարատ-Արմենիա»-ն ստուգողական խաղեր կանցկացնի վրացական թիմեր «Սաբուրթալոյի» և «Սամգուրալիի» հետ:

«Արարատ-Արմենիա»-ն Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները կանցկացնի հուլիսի 13-ին և 20-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս