Արգիշտի Քյարամյանի հրամանով 2 քննիչ ազատվել է աշխատանքից

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը՝ համակարգում գործառութային պարտականությունները անփույթ ու անբարեխիղճ կատարելու դրսևորումների, թույլ տրվող կարգապահական կոպիտ խախտումների դեմ։

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի` քննիչների նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։

Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ նրանցից մեկը մեկ քրեական վարույթով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, իսկ ինքնավար պաշտոն զբաղեցնող մյուս անձը, առանց հարգելի պատճառի, պարբերաբար չի ներկայացել աշխատանքի:

Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների բնույթը և ծանրության աստիճանը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունները։

Դրա հիման վրա ՀՀ ՔԿ նախագահի հրամանով նշված երկու անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930