«Ոստիկանության կողմից հերթական խոշտանգումն է եղել». Նարեկ Կիրակոսյան
Լրագրող Նարեկ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոստիկանության կողմից հերթական խոշտանգումն է եղել։ Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Երևանի «Բան» ակումբում։
Ահազանգած քաղաքացին պատմում է, որ հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը ոստիկանները ներխուժել են ակումբ` թմրանյութի առկայության մասին կասկածանքով ու սկսել ներկաներին հարվածել, հայհոյել ու վիրավորել։ Այս խոշտանգումները շարունակվել են ոստիկանության Արաբկիրի բաժնում։
Այս մարդիկ սարսափում են բացահայտ խոսել իրենց նկատմամբ կիրառված բռնությունների մասին` վախենալով, որ հաշվեհարդար կտեսնեն իրենց հետ։
Ոստիկանությունը չի բարեփոխվել ու չի բարեփոխվում»։