Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են հարաբերությունների ներկա վիճակը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունից APA-ին հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները։

Նշվել է «երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային նախագծերում երկու երկրների համապատասխան կառույցների և պաշտոնյաների միջև բանակցությունների և փոխադարձ շփումների կարևորությունը»։

Ընդգծվել է «երկկողմ օրակարգային հարցերի շուրջ բանակցությունների շարունակման ու դրանց լուծման կարևորությունը»։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել «մի շարք բազմակողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ»։

Տեսանյութեր

Լրահոս