Բաժիններ՝

Տոկաևն անվտանգության ուժերին հորդորել է պատրաստ լինել Ղազախստանում ցանկացած «ճգնաժամային սպառնալիքի»՝ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի ֆոնին

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել ՌԴ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. նախօրեին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը փորձել է զինված ապստամբություն կազմակերպել:

Ինչպես գրում է kommersant.ru-ն, նիստին մասնակցել են Ղազախստանի առանցքային ուժային կառույցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։

Պետության ղեկավարը լսել է վարչապետի, գլխավոր դատախազի, Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի, պաշտպանության, ներքին գործերի և արտաքին գործերի նախարարների զեկույցները Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակի հետ կապված հանձնարարականների կատարման միջոցառումների մասին։ Այդ մասին ասվում է Տոկաևի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ղազախստանի նախագահը կարծում է, որ այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, հարևան երկրի «ներքին գործն է»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Աստանան ուշադիր հետևում է Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ Ռուսաստանը «Ղազախստանի ռազմավարական գործընկերն է»։

Տոկաևը Ղազախստանի անվտանգության ուժերին հորդորել է պատրաստ լինել Ղազախստանում ցանկացած «ճգնաժամային իրավիճակների սպառնալիքի»՝ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի ֆոնին։

Հունիսի 23-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինը «արդարության երթ» էր անցկացնում դեպի Մոսկվա, որը Ռուսաստանի իշխանությունները որակել են որպես զինված ապստամբություն (քրեական գործ է հարուցվել Վագների հիմնադրի դեմ):Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել հունիսի 24-ի գիշերը։ Ընկերության մարտիկները Դոնի Ռոստովում ազատել են իրենց վերահսկողության տակ գտնվող օբյեկտները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Եվգենի Պրիգոժինը պետք է մեկնի Բելառուս. Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս