Բաժիններ՝

Դանակահարություն Սևան-Երևան ճանապարհին. դանակահարողը ձերբակալվել է

Հունիսի 22-ին, ժամը 20-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ուսի շրջանի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 46-ամյա մի տղամարդ:

Հիվանդանոցում նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Սևան քաղաքում ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները և պարեկային ծառայության կարգախումբը ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Սևան-Երևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը դանակով հարվածել էր 46-ամյա երևանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք: 32-ամյա գեղամավանցի երիտասարդը հունիսի 23-ի ժամը 01.35-ին Սևանի թերակղզու լողափերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակով հարվածել 46-ամյա տղամարդուն, իսկ դանակը նետել է նշված ճանապարհի դաշտամիջյան հատված:

32-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս